ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը նորություն է հայտնել ճանապարհորդողների համար:
«2021թ․ հունվարի 26-ից սկսած՝ ԱՄՆ մուտք գործելու համար կպահանջվի ՔՈՎԻԴ-19-ի բացասական թեստ։
ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը (CDC) հայտնում է, որ օդային ճանապարհով ԱՄՆ մուտք գործող անձինք պետք է թռիչքին նախորդող 3 օրվա ընթացքում թեստ հանձնեն և թռիչքի ներկայանան տեղեկանքով։
CDC-ի կայքում կարող եք գտնել լրացուցիչ մանրամասներ, ինչպես նաև հաճախ տրվող հարցերի պատասխանները»,- ասված է դեսպանատան Ֆեյսբուքի գրառման մեջ: