ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը իմփիչմենթ հայտարարեց Թրամփին՝ Կապիտոլիումի դեպքերի հետ կապված
Քիչ առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկեց նախագահ Թրամփին երկրորդ անգամ իմփիչմենթ հայտարարելու օգտին, հաղորդում է CNN-ը: Բանաձևն ընդունվեց ձայների 232 – 197 հարաբերակցությամբ: Դոնալդ Թրամփը երկրի առաջին նախագահն է, որի նկատմամբ երկու անգամ նման գործիք է կիրառվում: Բանաձևի մեղադրական մասում նշված է, որ Թրամփը Կապիտոլիումում հրահրել է մահացու բախումներ անցած շաբաթ:
Իմպիչմենտի գործընթացը սահմանված է երկրի հիմնական օրենքով՝ Սահմանադրությամբ, և շատ պարզ է: Այն բաղկացած է հետևյալ փուլերից
- Նախագահը թույլ է տալիս որևէ լուրջ օրինախախտում,
- Այնուհետև հարցը քվեարկվում է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում,
- Ապա Սենատում կայանում է դատավարություն:
Այս անգամ իմփիչմենթի գործընթացը շատ յուրահատուկ է և էապես տարբերվում է 2019 թվականին ուկրաինական գործով հարուցված իմփիչմենթից: Խնդիրն այն է, որ այս անգամ Սենատում դատավարությունը կայանալու է արդեն Թրամփի՝ որպես նախագահի հեռանալուց հետո: