Իրանի ռազմածովային ուժերը տարբեր տեսակի թևավոր հրթիռներ և տորպեդներ են արձակել զորավարժությունների վերջին փուլում: Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը:
Հնդկական օվկիանոսում և զորավարժությունների համար նախատեսված տարածքում հրթիռները հաջողությամբ խոցել են թիրախները:
Իրանի Fateh սուզանավը զորավարժությունների ժամանակ իր առաջին տորպեդն է արձակել, որը նույնպես հաջողությամբ խոցել է թիրախը:
Ռազմածովային ուժերի զորավարժությունները մեկնարկել էին չորեքշաբթի Հնդկական օվկիանոսի հյուսիսային ափերին: