Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին շտապ տեղափոխվել է Մոնակոյի հիվանդանոց սրտի հետ կապված խնդրի պատճառով: Այս մասին գրում է իտալական Corriere della Sera թերթը՝ հղում կատարելով քաղաքական գործչի անձնական բժշկին:
Բեռլուսկոնին այդ ժամանակ եղել է դստեր՝ Ֆրանսիայի հարավում գտնվող տանը:
84-ամյա Սիլվիո Բեռլուսկոնիին զննելուց հետո բժիշկները նրան Իտալիա տեղափոխելը նպատակահարմար չեն համարել: