Իսպանիայի սուպերգավաթի կիսաեզրափակիչ խաղում «Բարսելոնան» մրցել է «Ռեալ Սոսյեդադի» հետ:
Առաջին խաղակեսի վերջնամասում Ֆրենկի Դե Յոնգն առաջ է մղել կատալոնյան թիմին: 51-րդ րոպեին Օյարզաբալը հավասարեցրել է հաշիվը: Խաղի հիմանական ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով:
Հանդիպումը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ, սակայն թիմերը կրկին չեն կարողացել գրավել միմյանց դարպասը: 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ են գտնվել «Բարսելոնայի» ֆուտբոլիստները՝ հաղթելով 3:2 հաշվով:
«Բարսելոնան» դուրս է եկել սուպերգավաթի եզրափակիչ, որտեղ կմրցի «Ռեալ Մադրիդ»-«Ատլետիկ Բիլբաո» զույգի հաղթողի հետ: