Ռուսական գազի մատակարարումը Հայաստան այսօր մեկ օրով կդադարեցվի՝ Վրաստանով անցնող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» մայրուղային խողովակաշարի վթարա-վերականգնողական աշխատանքի պատճառով:
«Գազպրոմ Արմենիայից» տեղեկացնում են. հաշվի առնելով ձմռան կեսին Աբովյանի ստորգետնյա պահեստարանից բնակչությանը վառելիքով անխափան ապահովելու խնդիրը՝ 24-36 ժամով համակարգից կանջատեն և՛ գազալցակայաններին, և՛ Երևանի ՋԷԿ-ին: Բաժանորդներին խնդրում են գազը խնայողաբար օգտագործել:
Չի բացառվում ժամանակ առ ժամանակ դադարեցվի նաև սպառողների գազն ու էլեկտրաէներգիան: Այս մասին էլ զգուշացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: