Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա են իրականացրել ժամկետային զինծառայողների ծնողները: Տևական ժամանակ է՝ ծնողները պարբերաբար ակցիաներ են իրականացնում, հանդիպում տարբեր պաշտոնյաների հետ և պահանջում, որ իրենց զինվորները վերադառնան Հայաստան: Ակցիայի մասնակիցների խոսքով՝ այս ընթացքում իրենց հարցը մնացել է անպատասխան, այսօր արդեն հանդիպում են պահանջում վարչապետ Փաշինյանի հետ: Ակցիայի մասնակից մոտ մեկ տասնյակ ծնողներ հանդիպել են վարչապետի օգնականների հետ, պայմանավորվածություն ձեռք բերել Նիկոլ Փաշինյանի հետ շաբաթ օրը հանդիպելու համար: