ԱՄՆ pաշտպանության նախարարության (Պենտագոն) խոսնակ, փոխգնդապետ Թոմաս Քեմբելը հայտարարել է, որ 2021-2022 թթ. Թուրքիան աստիճանաբար կզրկվի հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության մեջ մասնակցությունից` տեղեկացնում է ermenihaber-ը։
Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ Ռուսաստանից S-400 հրթիռային համակարգեր ձեռք բերելուց հետո դադարեցվել է Թուրքիայի մասնակցությունը F-35 կործանիչների ծրագրին։
Քեմբելը շեշտել է, որ այդ որոշումը փոփոխման չի ենթարկվել։ 2020-ին ամերիկյան կործանիչի որոշ պահեստամասերի արտադրությունը Թուրքիայից տեղափոխվել է այլ երկրներ, այդ երկրի մասնակցությունը վերոհիշյալ ռազմական ինքնաթիռների արտադրությանը կնվազի նաև 2021, 2022 թվականներին։