«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է հռոմեական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
««Ռոման» հավատաց ինձ։ Իմ խաղով դուք կարող եք հասկանալ, որ ես երջանիկ եմ հռոմեական ակումբում։ Պայմանագրի երկարաձգման մասին ժամանակ չկա խոսելու համար, բայց շուտով մենք անպայման կխոսենք դրա մասին»,- Football Italia-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Մխիթարյանը։
Հիշեցնենք՝ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 9 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ։