Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում, չի մեկնաբանել «Իմ քայլից» դուրս եկած, բայց մանդատը վայր չդրած Սոֆյա Հովսեփյանի հայտարարությունները։
Պատգամավորը հայտնել էր, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո «Իմ քայլը» խմբակցությունում քննարկվել է Նիկոլ Փաշինյանին այլ անձով փոխարինելու հարցը, եղել են անգամ թեկնածու առաջադրող պատգամավորներ, սակայն մեծամասնությունը դեմ է եղել։
Մակունցը նշել է, որ նպատակահարմար չի համարում մեկնաբանել խմբակցության ներքին քննարկումները։
«Հիմնավորումներից առաջինն այն է, որ ՀՀ-ում իշխանությունը քաղաքացուց խլելու մեթոդով չի կարելի առաջ շարժվել, հետևաբար արտահերթ ընտրությունների օրակարգի առաջարկը կա, և ըստ այդմ կշարժվենք առաջ»,- ասել է Լիլիթ Մակունցը: