Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը վարակված է նոր տիպի կորոնավիրուսով և բուժվում էր տնային պայմաններում, տեղափոխվել է հիվանդանոց։
Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Հիվանդությունը դեռևս բարդ ընթացք ունի. նախագահ Սարգսյանի մոտ առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ, այդ թվում՝ բարձր ջերմություն, երկկողմանի թոքաբորբ»,- հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ ՀՀ նախագահը վարակվել է կորոնավիրուսով: