Լոռու մարզպետարանից տեղեկացնում են, որ հունվարի 13-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը Լոռու մարզում 8119 է: Մինչ օրս առողջացել է 7458 քաղաքացի, մահերի ընդհանուր թիվը 135 է:
Ներկա պահին բուժում է ստանում 526 վարակակիր:
Լոռու մարզում կորոնավիրուսով վարակված անձանց բուժումն իրականացվում է Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցում, որտեղ այս պահին բուժվում է 3 քաղաքացի, և Սպիտակի բուժկենտրոնում՝ 70 հիվանդ:
Թեև ներկայումս հիվանդության նվազման միտում կա, սակայն հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական գործընթացի մեկնարկի կապակցությամբ կրկին հորդորում ենք խստագույնս պահպանել հակահամաճարակային կաննոները, լինել զգոն՝ նշված է մարզպետարանի Ֆեյսբուքի պաշտոնական էջում: