Չորեքշաբթի Իտալիայում կսկսվի «Նդրանգեթա» հանցավոր կլանի դատը: Ակնկալվում է, որ այն կդառնա մաֆիայի դեմ վերջին տասնամյակների ամենամեծ դատավարություններից մեկը և կտևի ավելի քան երկու տարի՝ հայտնում է bbc-ն:
Ընդհանուր առմամբ, դատարան է ներկայանալու 355 կասկածյալ՝ ենթադրյալ մաֆիոզներ և նրանց կողմից կոռումպացված պաշտոնյաներ, որոնց ներկայացված են սպանությունների, թմրանյութերի վաճառքի, շորթումների և փողերի լվացման մեղադրանքներ:
Դատավարությանը կներկայանա ավելի քան 900 վկա: