Ժամկետային զինծառայող Վարդան Կիրակոսյանի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ տեղեկացնում են ՔԿ տեղեկատվական բաժնից:
2021 թ. հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով, N զորամասի մարտական դիրքում, որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Վաչագանի Կիրակոսյանը:
Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: