ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր՝ ժամը 20:30-ին, հանդես կգամ ուղիղ եթերով՝ ներկայացնելու իմ մոտեցումները առկա հիմնախնդիրների կարգավորման ու կառավարման համակարգի բարեփոխման վերաբերյալ, ինչպես նաև պատասխանելու ձեզ հուզող հարցերին: Բաց ու սկզբունքային զրույց եմ ունենալու ձեզ հետ:
Այս գրառման և ուղիղ եթերի տակ կարող եք գրել ձեր հարցերը, և ես սիրով կպատասխանեմ դրանց»: