ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանթա Փաուերին առաջարկել է ղեկավարել Միջազգային զարգացման գործակալությունը (USAID): Այս մասին հայտնում է tass-ը:
2003 թ. Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, 50-ամյա իռլանդացի Փաուերը 2013 թվականից մինչև 2017 թվականը աշխատել է ՄԱԿ-ում որպես Միացյալ Նահանգների մշտական ներկայացուցիչ:
Նշվում է, որ բարձրացվելու է նաև Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի պաշտոնի կարգավիճակը: USAID-ի ղեկավարը կլինի Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի անդամ:
Հիշեցնենք, որ Սամանթա Փաուերը «Խնդիրը դժոխքից. Ամերիկան ցեղասպանության դարում» մենագրության հեղինակն է։ Հեղինակավոր Պուլիցերյան մրցանակին արժանացած այս գրքի առաջին գլուխը Հայոց ցեղասպանության ընթացքում ամերիկյան քաղաքականության և հայ ժողովրդին Միացյալ Նահանգներից ցուցաբերված մարդասիրական օգնության մասին է: