Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը շարունակում է օգնություն տրամադրել Արցախի բնակչությանը: Մասնագետները Մարտակերտ քաղաքում օգնություն են ցուցաբերել ավելի քան 250 բնակչի: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ տեղի բնակիչներին բժշկական օգնություն է ցուցաբերվում Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքներում տեղակայված շարժական հոսպիտալներում։ Կազմվել են նաև բժշկական բրիգադներ, որոնք բժշկական օգնություն են ցուցաբերում հեռավոր շրջանների բնակիչներին։
Հոսպիտալների աշխատանքի մեկնարկից ի վեր բուժօգնություն է ստացել ավելի քան 1200 բնակիչ, այդ թվում՝ 157 երեխա։
Շարժական հիվանդանոց բուժօգնության համար դիմած բոլոր քաղաքացիները որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների կողմից հետազոտվելուց հետո ստացել են խորհրդատվություններ և անհրաժեշտ նշանակումներ:
Տեղի բնակիչների բողոքները, որպես կանոն, կապված են տարբեր քրոնիկ հիվանդությունների, սրտանոթային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների սրացման, ատամնաբուժական օգնության հետ:
МОСН ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 60 բժշկական մասնագետ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ: