31 տարի առաջ ճիշտ այս օրը Բաքվում մեկնարկեց հայերի բռնի տեղահանման 3-րդ՝ վերջնական ալիքը, որն ուղեկցվեց վայրագություններով ու սպանություններով:
Ցեղասպանությունը, որ կազմակերպել էր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ազգայնական խմբավորումը, ակնհայտորեն հովանավորում էր Բաքվի կենտրոնական իշխանությունը և իրագործվում էր ԽՍՀՄ ղեկավարության լուռ թողտվությամբ:
Վայրագություններից փրկված անձինք դեռ չեն մոռացել ու երբեք չեն մոռանա այդ օրերը: Հունվարի 13-ին Բաքվում գտնված յուրաքանչյուր հայ ունի իր պատմությունը: