Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը գրառում է արել Թվիթերի իր միկրոբլոգում, որում ընդգծել է՝ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը՝ սպեկուլյացիայի ենթարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրը:
«Շատ ռազմագերիներ և քաղաքացիական անձինք պատերազմի ժամանակ, 64 ռազմագերի և որոշ քաղաքացիական անձինք հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանում բանտարկվել են, ինչի մասին պաշտոնապես չեն տեղեկացվել Կարմիր խաչն ու ռուս միջնորդները»,- գրել է Բեգլարյանը: