ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանն ուղիղ միացմամբ անդրադարձել է Արցախում վարչարարության համակարգում իրականացվելիք ծրագրերին:
«Պետք է բարեփոխումներ իրականացնենք վարչարարության համակարգում և քաղաքացիների հետ շփումների, այսինքն՝ հետադարձ կապի համակարգում՝ դա կլինի ընդունելություն, զանգ թե նամակագրություն: Դա սկսելու ենք նախագահի աշխատակազմից, հետո ժամանակի ընթացքում մյուս մարմիններում սկսելու ենք տարածել այդ մոտեցումները:
Նախնական ծրագրերը կան՝ առաջիկա օրերին նախագահի աշխատակազմում հիմնելու ենք զանգերի կենտրոն, որն աշխատելու է պրոֆեսիոնալ մոտեցումներով, ընդունելության կենտրոն՝ սպասարկման համակարգ ենք ստեղծելու. այն առկա է, բայց բավարար չէ, քաղաքացիների արդյունավետ սպասարկում պետք է իրականացնենք»,- տեղեկացրել է նա:
Բեգլարյանի խոսքով՝ իր ուշադրության տակ է լինելու կառավարման համակարգի բարելավումը և բարեփոխումը, հատկապես մարդկային ռեսուրսների կառավարումը: «Պետական համակարգում առ այսօր այս տեսանկյունից լուրջ խնդիրներ կան, ու պետք է ինստիտուցիոնալ զարգացման տանենք»,- ասել է Բեգլարյանը: