ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ՝ քննարկելու Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնում նրա թեկնածության հարցը: Հանդիպումը դռնփակ է:
Եթե խմբակցությունում համաձայնություն լինի, Ջհանգիրյանը կարող է դառնալ ԲԴԽ անդամի թեկնածու:
Նշենք՝ ԲԴԽ անդամի տեղը թափուր էր մնացել Հայկ Հովհաննիսյանի հրաժարականից հետո: