ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում հետաձգվեց Կառավարության ներկայացրած՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկումը:
Հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ իր և ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի միջև համաձայնություն է ձեռք բերվել ևս երեք շաբաթով հետաձգել նախագծի քննարկումը, քանի որ թե՛ նախարարությունը, թե՛ հանձնաժողովը դեռևս մեծ ծավալի աշխատանք են կատարում նախագծի վրա: «Այս հարցում ավելորդ շտապողականության անհրաժեշտություն չունենք, այն մայր օրենք է, շատ կարևոր օրենք, ուստի ինքս խնդրել եմ հիմնական զեկուցողի բացակայության հիմքով նախագծի քննարկումը հետաձգել և այն ընդգրկել հանձնաժողովի հաջորդ նիստի օրակարգում»,- ասաց հանձնաժողովի նախագահը: