Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Արցախից տեղահանվածների հերթական շարասյունը: Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 146 մարդ: Ընդհանուր առմամբ, իրենց մշտական բնակության վայրեր է վերադարձել 48 840 տեղահանված: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձը, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները: Իրականացվում է իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն 23 դիտակետում: