Ի՞նչ անել, երբ վիրավոր տղաները չեն ուզում խոսել՝ ասելով, որ «պատմելու բան չէ»: Այս դռներից այն կողմ մեր կռված տղաներին այցելելու սահմանափակումներ կան՝ համավարակը պտտվում է հոսպիտալում, իսկ ներսում բուժմանը զուգահեռ սովորում են «խնամել» հոգու վերքերը: Հոգեբանների թիմը պաշտպանության նախարարության բարոյահոգեբանական ապահովման վարչության նախաձեռնությամբ պատերազմի օրերին շատ արագ ինքնակազմակերպվել է ու սպիտակ ջոկատայինների թիմին է կամավորագրվել մոտ 100 հոգեբան և ուսանող:
Հրանտ Ավանեսյան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ - Մենք բոլորին իրազեկում էինք, ով գալիս էր հիվանդանոց կամ հոսպիտալ, որ հնարավորություն ունեին շփվելու հոգեբանի հետ ու պետք չէր մարդուն վերադարձնել այն դեպքերին:
Կամավորագրված հոգեբանը նոր է վերադարձել զինվորի տնից հոսպիտալ, ասում է՝ պատերազմի օրերին հասնող առաջին հոգեբանական շտապօգնությունից հետո, որ հասցնում էին նույնիսկ հոսպիտալների միջանցքներում, հիմա օգնում են, որ տղաները չփակվեն, լռեն ու տեսածը մտքից ջնջեն: Այսպես Հայաստանի ու Արցախի մոտ 23 բժշկական կենտրոնում վիրավոր զինվորների, Արցախից տեղահանված ու զոհվածների ընտանիքների հետ էլ են աշխատում:
Արմեն Բարսեղյան, «Ոգեշնչում» հոգեբանական արվեստանոց ՀԿ-ի հիմնադիր, հոգեբան - Հոգեբանները կարողացան իրենց ներուժը օգտագործել: Այդպիսի զինվոր չկա, որ չխոսի, հիմա երբ մի զինվոր մոտենում է մեզ, մենք մոտավորապես գիտենք, թե իր հետ ինչ է կատարվում, ինչ անհանգստություններ ունի: Յուրաքանչյուր զինվորի մոտեցել, հարցրել են մեր գործընկերները, մենք փորձել ենք հասնել որոշակի արդյունքի:
Հենց դրա համար նաև հոգեբանական կենտրոններից շատերն անվճար ծառայություններ են առաջարկում: Պետհամալսարանի փորձարարական հոգեբանության գիտական լաբորատորիայի ղեկավարը նաև ցույց է տալիս ձեռնարկը, որ կազմել են պատերազմի օրերին սովորելու՝ ինչպես լսել, հասկանալ, շփվել մահին հանդիպած մեր տղաների հետ՝ կյանքը շարունակելու համար:
4087 - 28:29 - Դժվարությունները միևնույնն է հաղթահարելի են պետք է կարողանալ, դրանցից դուրս գալ, 30:13 - Մեզ պետք է միավորի ապրելու ցանկությունը ավելի շատ և միմյանց նկատմամբ դրացիական վերաբերմունքը: