Հայաստանում արդեն կա պատվաստանյութի ձեռքբերման գործող պայմանագիր` ասուլիսի ընթացքում տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:
Հայաստանում նախևառաջ կպատվաստվեն բարձր ռիսկայնություն ունեցող խմբերը, ըստ մասնագետների՝ բնակչության 10 տոկոսը: Պատվաստանյութերի ձեռքբերման բանակցություններ են վարվում ռուսական և արևմտյան ընկերությունների հետ: Բանակցություններ են ընթանում այն պատվաստանյութերը ձեռք բերելու ուղղությամբ, որոնք անցել են անհրաժեշտ հետազոտություններն ու փորձարկումները՝ «Սպուտնիկ V»-ն, Pfizer-BioNTech-ը, «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութը, AstraZeneca-ը:
Ըստ Գայանե Սահակյանի՝ պատվաստանյութի առաջին խմբաքանակը հանրապետությունում կլինի մինչև փետրվարի առաջին կեսը: