Այսօրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունի շրջանի Ննգի համայնքում, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում՝ տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
«Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել. սակրավորներն են աշխատում:
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ը: