Այսօր 85 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ժակ Ենգիբարյանը՝ տեղեկանում ենք թատրոնի Ֆեյսբուքի էջից:
Ժակ Ենգիբարյանը ծնվել է 1936 թվականին Լենինգրադում։ Մի քանի ամիս անց ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1953 թվականին ավարտել է Երևանի Ձերժինսկու անվան միջնակարգ դպրոցը: 1953-1958 թվականներին սովորել է Մոսկվայի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում։ 1958-1962 թվականներին եղել է Վիլնյուսի ռուսական դրամատիկ թատրոնի դերասան, մինչև 1977 թվականը որպես դերասան աշխատել է Խորհրդային Միության տարբեր քաղաքներում՝ Պետրոզավոդսկ, Օմսկ, Բաքու, Թբիլիսի: 1977 թվականից աշխատել է Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, 1993 թվականից՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում։
Ժակ Ենգիբարյանի խաղացած ներկայացումները.
-
Ագամեմնոն՝ «Հերակլեսի սխրանքները»
-
Անժելո՝ «Անժելո»
-
Արթուր՝ Էթել Լիլիան Վոյնիչի «Բոռը»
-
Դ՚Արտանյան՝ Ալեքսանդր Դյումայի «Դ՚Արտանյանը և երեք հրացանակիրները»
-
Սեյրան՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս»
-
Մերուժան Արծրունի՝ Պերճ Զեյթունցյանի «Արշակ թագավոր»
-
Օսեփ՝ Գաբրիել Սունդուկյանի «Քանդած օջախ»
-
Աբդուլլահ փաշա՝ Սերո Խանզադյանի «Մխիթար Սպարապետ»
-
Ցիլինդր՝ Է. դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր»
-
Ֆերեկիս՝ Դ. Պսաֆասի «Պահանջվում է ստախոս»
-
Մալվոլիո՝ Վիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»
Ֆիլմերը.
-
«Քայլեր մշուշում», 1959 թ.