Էջմիածնի քաղաքապետարանից հայտնում են՝ Տերյան փողոցում գտնվող նորակառույց մարզադպրոցն ամբողջությամբ պատրաստ է շահագործման:
«Պայմանավորված համավարակի սահմանափակումներով ու երկարաձգված արտակարգ դրությամբ՝ բացման հստակ ժամկետ նշել չենք կարող, սակայն հերթագրումն արդեն բաց է:
Մարզադպրոցում գործելու են հետևյալ խմբերը.
Հունահռոմեական ըմբշամարտ
Շախմատ
Ֆիթնես
Լող»,- ասված է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: