Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախի իրենց տներ վերադարձած տեղահանվածների հերթական ավտոշարասյունը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:
Ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 235 տեղահանված արցախցի:
Ընդհանուր առմամբ, Արցախի իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 48694 տեղահանված:
Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Քսաներեք դիտակետում իրականացվում է հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության և իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկում: