Վաշինգտոնում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել
ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում արտակարգ դրության ռեժիմ է սահմանել: Որոշման նպատակը հունվարի 20-ին սպասվող դեմոկրատ Ջո Բայդենի երդմնակալության արարողության անվտանգությունն ապահովելն է երկրի տարածքում: Սպիտակ տանը մեկնաբանել են, որ Թրամփի որոշումը ներքին անվտանգության նախարարությանը և արտակարգ իրավիճակների դաշնային ործակալությանը թույլ կտա համակարգել աղետը կանխելու բոլոր ջանքերը։ Այսօրվանից Կապիտոլիումի բարձունքում անվտանգության միջոցառումները խստացվել են, ավելի քան 15.000 մարդ է ներգրավվել անվտանգությունը խստացնելու գործում: Բայդենի երդմնակալության արարողությանը մասնակցելու հրավեր է ուղարկվել Ռուսաստանին: Դաշնության դեսպանությունից հայտնում են, որ նախատեսվում է, որ ԱՄՆ-ում արարողությանը կմասնակցի ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը:
ԱՄՆ օրենսդիրները քննարկել են Թրամփի իմփիչմենթի հարցը
ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենն ամերիկացի օրենսդիրների հետ քննարկել է գործող նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր իմփիչմենթին վերաբերող հարցերը: Քննարկվել է նաև, թե արդյոք սենատորները կարող են միաժամանակ զբաղվել Թրամփի իմփիչմենթի գործընթացով: ԱՄՆ դեմոկրատ օրենսդիրները պաշտոնապես Ներկայացուցիչների պալատի քննարկմանն են ներկայացրել երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի մասին բանաձևը: Ամերիկացի օրենսդիրները քննարկում են Թրամփին երկրորդ անգամ իմփիչմենթի ենթարկելու հարցը` նրան մեղադրելով ամբոխին հրահրելու համար:
Ղազախստանի իշխող կուսակցությունը հաղթել է ընտրություններում
Ղազախստանի «Նուր Օթան» իշխող կուսակցությունը, որը գլխավորում է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, հաղթել է խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում՝ ստանալով ձայների 71,09%-ը: 7%-անոց շեմը հաղթահարել է 3 կուսակցություն: «Նուր Օթան» կուսակցությունը խորհրդարանի ստորին պալատում ստանում է 76 տեղ, «Ակ ժոլ» կուսակցությունը՝ 12, Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը՝ 10: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների 63,25%-ը:
Ավելի քան 40 երկրում սկսվել են պատվաստումները. ԱՀԿ
Ավելի քան 40 երկիր արդեն սկսել է պատվաստումներ կատարել կորոնավիրուսի դեմ՝ 5 պատվաստանյութերի կիրառմամբ՝ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Կառույցի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՀԿ-ն ակտիվորեն աշխատում է, որ ցածր եկամուտ ունեցող երկրների համար նույնպես պատվաստանյութը հասնելի դառնա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 660993-ով:
Մանրամասները՝ տեսանյութում: