Միացյալ Նահանգները Կուբան ներառել է ահաբեկչությունը հովանավորող երկրների շարքում: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարության մեջ՝ փոխանցում է Al Arabiya-ն:
Նշվում է, որ Հավանան բազմիցս աջակցել է միջազգային ահաբեկչությանը՝ ապահով հանգրվան տրամադրելով ահաբեկիչներին:
ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները կրկին պետք է պատասխանատվության ենթարկի Կուբայի կառավարությանն ու հստակ ուղերձ հղի՝ Կաստրոյի ռեժիմը պետք է դադարեցնի աջակցությունը միջազգային ահաբեկչությանը: