ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պատրաստվում է Իրանին մեղադրել «Ալ Կաիդա» ահաբեկչական ցանցի հետ համագործակցության համար՝ փոխանցում է РИА Новости-ն:
Աղբյուրը հայտնում է, որ ԱՄՆ պետքարտուղարը նման հայտարարությամբ հանդես կգա Վաշինգտոնում իր ելույթի ժամանակ՝ կապված ԱՄՆ հետախուզության վերջին բացահայտումների հետ:
Ենթադրվում է, որ Մայք Պոմպեոյի ելույթը կարող է պարունակել ահաբեկչական ցանցի պարագլուխներին ապաստան տրամադրելու և խմբավորմանն աջակցելու վերաբերյալ Իրանի դեմ մեղադրանքներ: