Իրանի պետական Press TV հեռուստաալիքը Twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ Facebook սոցիալական ցանցը ջնջել է իր գլխավոր էջը՝ «առանց զգուշացման կամ բացատրության»: Այս մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն:
Press TV հեռուստաալիքը Facebook-ում ուներ մոտ 4 մլն հետևորդ:
Սոցիալական ցանցի ղեկավարությունը նման որոշում է կայացրել Իրանի ու ԱՄՆ-ի միջև լարվածության սրման ֆոնին, սակայն դեռևս պարզ չէ, թե սոցիալական մեդիա հսկան ինչու է հեռացրել իրանական հեռուստաալիքի էջը: