Ֆրանսիական «Բաստիանը» սոցցանցերի միջոցով հայտարարել է, որ մահացել է թիմի 30-ամյա ֆուտբոլիստ Քրիստոֆեր Մաբուլուն:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ Մաբուլուն Փարիզի արվարձաններից մեկում իր ընկերների հետ ֆուտբոլ խաղալիս է եղել, երբ սրտի կաթված է ստացել:
Մաբուլուն «Լիգա 1-ում» անցկացրել է 29 խաղ, Լիգա 2-ում՝ 58: Նրա կարիերայի ամենահիշարժան դրվագը 2014-ին «Մարսելի» դեմ խաղում գրանցած դուբլն է. դա Մարսելո Բիելսայի՝ «Մարսելի» ղեկին նորամուտի խաղն էր: