ՔՏՀԱ տեսչական մարմինը տեղեկացնում է, որ Արարատի մարզում ուղեվարձը ապօրինի բարձրացրած ընկերություններից պահանջել է 5-օրյա ժամկետում շտկել խախտումը:
«Արարատի մարզում տրանսպորտի փոխադրավարձի վերաբերյալ բարձացված աղմուկի առնչությամբ ներկայացնում ենք Արարատի մարզի միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների ցանկը, որոնց սպասարկման փոխադրավարձի բարձրացման առնչությամբ առաջացել է մարզաբնակների դժգոհությունը։
Ստորև ներկայացված աղյուսակում կապույտ գույնով ընդգծված են այն երթուղիները, որոնք ապօրինի կերպով բարձրացրել են փոխադրավարձը՝ խախտելով մրցույթի պայմանները, իսկ դեղին գույնով ընդգծված են այն երթուղիները, որոնք նախկինում երթուղու շահագործումն իրականացրել են մրցույթի պայմաններով նախատեսված փաստացի գնից նվազ սակագնով և տվյալ տրանսպորտային միջոցների դեպքում փոխադրավարձի բարձրացումն օրինականության սահմաններում է։
Տեղեկացնում ենք, որ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից խախտում թույլ տված ընկերությունների ներկայացուցիչներին տրվել են գրավոր նախազգուշացումներ, և տրվել է 5-օրյա ժամկետ՝ խախտումները շտկելու և օրենքով սահմանված փոխադրավարձով սպասարկում իրականացնելու համար։
Սահմանված ժամկետը լրանալուց հետո վերը նշված ընկերությունների կողմից խախտումը չշտկելու դեպքում Տեսչական մարմնի կողմից կկիրառվեն պատասխանատվության կոշտ միջոցներ՝ ընդհուպ երթուղու սպասարկման իրավունքից զրկում»,- տեղեկացնում է տեսչական մարմինը։