Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 551 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգման խորհրդի գործառնական շտաբի պետի տեղակալ Բերդիա Սիչինավան կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում:
Անդրադառնալով վերջին տվյալներին՝ պաշտոնյան տեղեկացրել է՝ Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամվա ընթացքում իրականացվել է 7898 թեստ՝ 4371 հակամարմնի և 3527 ՊՇՌ-ի: Փորձարկումների արդյունքում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 551 և մահվան 23 նոր դեպք: Համավարակի սկիզբից Վրաստանում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 239 780 է:
Մեկ օրում առողջացել է 880 պացիենտ, ապաքինվածների ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 226 215-ի:
Համաճարակի սկզբից Վրաստանում գրանցվել է 2796 մահ: