Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ցանկանում է, առաջնահերթության կարգով, պատվաստել ազգային հավաքականի, ինչպես նաև երիտասարդական թիմի խաղացողներին կորոնավիրուսային վարակի դեմ՝ հայտնում է Чемпионат-ը։
«ՌՖՄ-ն բանակցություններ է վարում Ռուսաստանի սպորտի նախարարության հետ Ռուսաստանի ֆուտբոլի ազգային հավաքականներում կորոնավիրուսի դեմ առաջնահերթ պատվաստման հնարավորության շուրջ: Հնարավոր են պատվաստումներ ինչպես հիմնական թիմի, այնպես էլ երիտասարդական թիմերի համար»,- ասել են ՌՖՄ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Ռուսաստանի ազգային հավաքականի մի քանի ֆուտբոլիստ կասկածելի թեստեր էին անցել կորոնավիրուսի համար. «Սոչիի» հարձակվող Անտոն Զաբոլոտնին, «Զենիթի» կիսապաշտպան Ալեքսանդր Երոխինը և «Դինամոյի» կիսապաշտպան Դանիիլ Լեսովոյը: Միևնույն ժամանակ, վերոնշյալ խաղացողներից ոչ մեկը չի ունեցել հիվանդության տեսանելի ախտանիշներ: