Մոսկվայի և Երևանի հարաբերությունները եղել են և կշարունակեն մնալ դաշնակցային:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումից հետո Պուտինը նաև երկկողմ հանդիպումներ է անցկացրել Փաշինյանի և Ալիևի հետ:
«Մեր հարաբերությունները, անշուշտ, եղել են և կմնան դաշնակցային՝ բոլոր առումներով», - ասել է Պուտինը՝ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում՝ նշելով, որ Ռուսաստանին և Հայաստանին կապում են սերտ գործընկերական հարաբերություններ նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
«Այսօր մենք քննարկեցինք մի շարք տնտեսական հարցեր․ այս առումով ցանկանում եմ նշել, որ, չնայած բոլոր դժվարություններին, մենք ավելացրել ենք ապրանքաշրջանառության ծավալը գրեթե 4%-ով», - նշել է Ռուսաստանի նախագահը:
Նա հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման հետ մեկտեղ երկրները կգտնեն այնպիսի լուծումներ, որոնք կպատասխանեն հայ ժողովրդի, պետության և ռուս-հայկական հարաբերությունների շահերին: