Որոշ լրատվականներ, անդրադառնալով Մոսկվայում սպասվելիք եռակողմ հանդիպմանը, մանիպուլացնում ու կեղծիք են տարածում Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողակարգի վերաբերյալ։ Գրում են, թե վերջինիս ընդունել են ոչ հարիր, և, իբր, ռուս պաշտոնյան հրաժարվել է վարչապետի ձեռքը սեղմել։
«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով երկու երկրների ղեկավարների ժամանման կադրերը, հայտնում է, որ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ղեկավարներին ընդունել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, իսկ արարողակարգի պետի հետ ձեռքսեղմում երկուսի պարագայում էլ չի եղել։
Տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ կառավարությունից՝ հայտնում է «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»: