ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպման արդյունքում ստորագրվել է Արցախի զարգացմանն ուղղված հայտարարություն:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ բանակցությունները բացառիկ կարևոր էին:
«Հանգեցինք այն եզրակացության, որ Ղարաբաղի հարցով հհամաձայնության պայմանավորվածությունները պահպանվում են, լուրջ միջադեպեր չկան: Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում էի իր պարտավորությունները:
Ստորագրեցինք հայտարարություն, որն առնչվում է տարածաշրջանի զարգացմանը: Խոսքը տնտեսական կապերի կառուցմանը, ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանն ուղղված կոնկրետ քայլերի մասին է»,- ասել է Պուտինը:
Նրա խոսքով՝ այսօր ստորագրված հայտարարության իրագործման համար կստեղծվի փոխվարչապետներից բաղկացած եռակողմ հանձնաժողով, որը կստեղծի փորձագիտական ենթախմբեր և կներկայացնի տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածների և տնտեսական զարգացման նախագծեր:
«Համոզված եմ, որ այդ պայմանավորվածությունների իրագործումն օգտակար կլինի հայ, ադրբեջանցի ժողովուրդների և տարածաշրջանի համար»,- հավելել է Պուտինը: