Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի կայքից:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։ Վարչապետին դիմավորել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:
Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանն ավելի վաղ մանրամասներ էր ներկայացրել մոսկովյան օրակարգից: