«Հայտարարությունը, որ մենք այսօր ստորագրել ենք, շատ կարևոր է, և չեմ թաքցնի՝ այդ պայմանավորվածությունների իրագործումը կարող է ուղղակի փոխել մեր տարածաշրջանի տնտեսական իրավիճակը»: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո:
«Տնտեսական նորամուծությունները կարող են բերել տարածաշրջանային անվտանգության ավելի հուսալի երաշխիքների: Մենք իհարկե պատրաստ ենք այդ ուղղությամբ կառուցողական աշխատանքների, բայց մեկ հանդիպմամբ անհնար է լուծել բոլոր հարցերը:
Ես հույս ունեմ՝ կարող ենք առաջ գնալ, և ընդգծեմ՝ մեզ համար կարևորագույնը շարունակում են մնալ հումանիտար հարցերը՝ ռազմագերիների փոխանակումը, որ ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: