Ճապոնիայի բնակչության մեծ մասը դեմ է 2021 թվականին Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի անցկացմանը՝ հայտնում է Kyodo-ն:
Ըստ աղբյուրի՝ ճապոնացիների 35 տոկոսը կողմ է եղել Օլիմպիական խաղերի չեղարկմանը, իսկ 45 տոկոսը՝ հետաձգմանը:
Նշենք, որ կորոնավիրուսի դեմ Ճապոնիայի բնակիչների զանգվածային պատվաստումը կսկսվի ոչ շուտ, քան 2021 թվականի փետրվարը: