«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․ Վ․ Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․Հ․Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․ Վ․ Պուտինը հայտարարում ենք հետևյալի մասին․
1. 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման մասով 9-րդ կետի իրագործման նպատակով կողմ ենք Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետների և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալի համատեղ նախագահությամբ գործող եռակողմ Աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինի առաջարկին:
2. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. հունվարի 30-ը կանցկացնի առաջին նիստը, որի արդյունքներով կկազմի Հայտարարության 9-րդ կետի իրագործումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ սահմանելով երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունները, ինչպես նաև Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր) միջև համաձայնեցմամբ կսահմանի այլ ուղղություններ:
3. Գործունեության հիմնական ուղղությունների իրագործման նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ուղղություններով փորձագիտական ենթախմբերի կազմը՝ Կողմերի իշխանության իրավասու մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար անձանց թվից: Աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում փորձագիտական ենթախմբերը կներկայացնեն նախագծերի ցանկ՝ դրանց իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսների ու միջոցառումների հիմնավորմամբ և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման նպատակով:
4. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի՝ ամենաբարձր մակարդակով հաստատմանը կներկայացնի այն միջոցառումների իրագործման ցանկը և ժամանակացույցը, որոնցով ենթադրվում է տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնում և նորերի կառուցում, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներով կատարվող միջազգային փոխադրումների, ինչպես նաև հավասարապես Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքների հատում պահանջող՝ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից կատարվող փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար»: