Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը հունական հայտնի Kathimerini թերթի հետ հարցազրույցում նշել է, որ ներկայիս Թուրքիան այլևս այն Թուրքիան չէ, որը կար 2016-ին, երբ տեղի էր ունենում Կիպրոսի հարցի շուրջ թուրք-հունական նախնական բանակցությունների վերջին փուլը՝ գրում է ermenihaber-ը:
«Ներկայիս Թուրքիան շեղվում է մինչ 2000-ականների Թուրքիայի ուղեգծից, որն անհամբեր սպասում էր եվրոպական ինտեգրմանը»,- ասել է Դենդիասը։ Նա նաև հայտնել է, որ Հունաստանը պատրաստ է ընդունել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ Կիպրոսի հարցով ոչ պաշտոնական հնգակողմ կոնֆերանսին մասնակցելու առաջարկը։
Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր Հունաստանի հետ քննարկումներ սկսելու մասին։