Տօնական հաւաքոյթներու եւ համախմբումներու հետեւանքով հետզհետէ աճող վարակակիրներու թիւը պատճառ դարձաւ կառավարութեան կողմէ երկրի փակման որոշումին մինչեւ փետրուար ամիսը։
Յուսեֆ Հադադ (Ժաիթաուի հիվանդանոցի կորոնավիրուսի բաժնի ղեկավար) - Մենք անցյալ ապրիլին բացեցինք կորոնայի բաժանմունքը, հետո Բեյրութի պայթյունի պատճառով մի քանի ամիս այն փակվեց։ Երկու ամիս է՝ վերաբացված է ժաիթաուի հիվանդանոցի կորոնայի բաժանմունքը։ Տոներից հետո ամեն օր ունենում ենք տասը նոր վարակված։ Մենք այլևս նոր հիվանդներ ըմդունելու հնարավորություն չունենք։ Մեր բժիշկներից ոմանք վարակվեցին ու բուժում ստացան աթոռների վրայ։ Այլ քաղաքացիներ ժամերով սպասում էին մեքենաներում։
Ժաիթաուի հիւանդանոցի «Քորոնա» բաժանմունքի պատասխանատու տոքթոր Եուսէֆ Հատտատ շեշտեց, որ հիւանդանոցներուն տիրող մէջ վիճակը լուրջ մտահոգիչ է։ Քորոնայով վարակուողներուն թիւը կը բարձրանայ սակայն բժիշկներուն թիւը կը մնայ անփոփոխ ու երբեմն կը պակսի վարակումի պատճառով։
Ան կոչ ուղղեց մեծ պատասխանատուութեամբ մօտենալ այս լուրջ հարցին եւ աւելցուց որ տակաւին կան անհոգ քաղաքացիներ, երկրի կարգ մը շրջանները խճողուած են, հաւաքական ճաշկերոյթները պէտք է անմիջապէս դադրին։ Մարդոց կեանքին վտանգ կը սպառնայ շուկան oxygene ի գործիքներ անգամ չկան։
Անցորդ - Տղաս վարակված էր կորոնայով, սակայն հիվանդանոց փոխադրեցինք, և նա բուժում ստացավ: Ամուսնուս ընկերոջ վիճակը շատ ծանր էր, նա մահից ազատվեց։
Անցորդ - Գիտենք, որ հիվանդանոցները տեղ չկա արդեն: Այսինքն՝ ըսել է, թե հիվանդ մի ըլլաք, զգույշ եղեք:
Այն ինչ կը վերաբերի պատուաստին ըստ առողջապահութեան նախարարութեան պատուաստը փետրուարին կը հասնի Լիբանան , սակայն չի նշանակեր խնդիրը անմիջապէս կը լուծուի ըսաւ բժիշկը, պէտք է բնակչութեան մեծ թիւը քոնէ երկու անգամ պատուաստուի որպէսզի վարակուողներուն թիւը շատ նուազի։ Հայութիւնը անմասն չմնաց այս մահասփիւռ աղէտէն։
Հակոբ Լատոյան (ԱՖՀԻԼ փոխօգնութեան հիմադրամի տնօրեն) - Հայության պատկերը՝ պետք է ըսել, որ բազմահարյուր վարակվողներ կան: Մեր տվյալներով՝ 100 հոգիի չափ հիվանդանոցներն են: Մահացության թիվ ալ ունինք, դժբախտաբար: Ինտենսիվ քեյրի մակարդակին ալ ունինք մոտավորապես 25 հոգի:
Քորոնա ժահրը կատակ չէ։ Մահասփիւռ այս աղէտը կրնայ խլել մեր եւ մեր հարազատներուն կեանքը։
Արին Քապասաքալյան (Ճամբորդական գրասենյակի տնօրեն) - 11 Յունուարեն սկսեալ, բոլոր նրանք, ովքեր պիտի գան ԼԻբանան, ստիպուած է 96 ժամե պակաս փի-սի-ար թեստ ընե, եւ պետք է բացասական գա իրեն արդյունքը: Եվ պետք է սկզբեն պանդոկի ռեզերվասիոն ըրած ըլլա, որ 48 ժամվա մեկուսացումը ընկե, և դարձյալ օդակայանը պիտի ադ փի-սիարը ընե, մինչև ադ արդյունքը ելնե:
Կարգապահօրէն գործադրենք կանխարգիլման բոլոր միջոցները։
Հեղինակ՝ Փաթիլ Մկրտիչեան