ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը հուսով է, որ Ռուսաստանը կկարողանա օգնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, մինչդեռ, ըստ նախկին նախագահի, այստեղ գլխավորը Հայաստանն ու Ադրբեջանն են: Գորբաչովը համոզված է, որ պետք է լուծումը գտնել՝ ելնելով երկու կողմերի շահերից՝ «առանց հաղթողների և պարտվողների»՝ գրում է РИА Новости-ն:
Խորհրդային Միության նախկին առաջնորդը վստահ է, որ այժմ, երբ ռազմական գործողություններն ավարտվել են, կարևոր է դրանով չբավարարվել, և հարցը չթողնել չլուծված՝ ևս մի քանի տասնամյակ: