Ավարտվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն: Ըստ ռուսական աղբյուրի՝ երեք երկրների ղեկավարների հանդիպումը տևել է մոտ 4 ժամ:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում հանդիպել են Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը՝ քննարկելու 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության ընթացքը: