ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված օրենսդրական բարեփոխումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի մեկամյա գործունեության արդյունքները:
Աշխատանքային խմբի ղեկավար, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը նշեց, որ Խումբն աշխատել է պետական գերատեսչությունների, փորձագետների և հասարակական կազմակերպությունների հետ:
Նրա խոսքով՝ ատելության դեմ պայքարի գործընթացը բաժանվել է մի քանի փուլի: Կառավարության հետ համաձայնություն է ձեռք բերվել Քրեական օրենսգրքում մեծացնել ատելություն, թշնամանք հարուցող հանցագործությունների տեղաբաշխումը:
Խանդանյանը նշեց, որ մի շարք փոփոխություններ են առաջարկել Քրեական, Քաղաքացիական օրենսգրքերում, «Վարչական իրավախախտումների մասին» և այլ օրենքներում, որոնք կներկայացվեն 2021-ի ընթացքում: «Բոլոր օրենքներով պետք է կարգավորենք խտրականությամբ արտահայտված ատելության խոսքը և դրա պատասխանատվության ձևերն ու տեսակները»,- ասաց պատգամավորը:
Հանձնաժողովն ի գիտություն ընդունեց աշխատանքային խմբի գործունեությունը և ֆիքսեց խմբի գործունեության ավարտը: