Ամանորյա թատերական միջոցառումները շարունակում են երեխաներին տեղափոխել հրաշքների, հեքիաթների և մուլտհերոսների աշխարհ: Այս մասին հայտնում է «Հայաստան համահայկական հիմնադրամը»:
Մարզային այցերի մեկնարկը տրվել է հունվարի 9-ին՝ Գեղարքունիքի մարզի Արտանիշ և հարակից համայնքներում՝ ժպիտ և ուրախություն պարգևելով շուրջ 100 երեխայի:
Հաջորդ կանգառը կլինի Գյումրիում: Սպասվում են անակնկալներ: Ծրագիրը կյանքի է կոչվել Հիմնադրամի և Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի համատեղ ջանքերով: